понедельник, 29 мая 2017 г.

Ամառային ճամբար-30.05.2017թ.

Աշխատակարգը
09.00-09.20-առավոտյան ընդհանուր պարապմունք
09.20-10.00-օրվա անելիքների քննարկում, աշխատանք 4-րդցիների հետ
10:00-11:00-խնդիրներ լուցկու փայտիկներով 1. 2
11:00-11:30-ընդմիջում
11:30-12:30-Համատեղ նախագիծ Լուսինեն ներսիսյանի և ընկերների հետ
(math-o-mir ծրագրի  քննարկում)
12:30-12:45-ընդմիջում:
12:45-13:30-լող, օրվա ամփոփոմ:

«Սովորող-Սովորեցնող» նախագծով համագործակցություն Միջին դպրոցի 6-րդ դասարանցիենրի և  Արևելյան դպրոցի  4-5-րդ դասարանցիների  միջև:


  Արևելյան դպրոցի Մաթեմատիկների ջոկատը այցելեց Միջին դպրոց Լուսինե Ներսիսյանի ջոկատ: Համագործակցելով  6-7-րդ դասարանցիների հետ ընկեր Լուսինեն  և իր օգնական սովորողները մեզ  ներկայացրին մաթեմատիկական  MATH_O_MIR ծրագիրը: Միասին ծանոթացանք ծրագրի գործիքներին, ծրագիրը համակարգչում ներբեռնելուց հետո, տեղում մի քանի խնդիր լուծեցինք, քննարկեցինք ծրագրի առավելություններն ու թերությունները: Հինգերորդ դասարանցիները համակարգչով  դժվարանում են մուտքագրել կոտորակներ  կամ բլոգում տեղադրել նկարներ (դժվարանում են, քանի որ ժամանակատար է) ,  այս ծրագիրը կօգնում  ավելի հեշտությամբ և արագ աշխատել թվերի աշխարհում` MATH_O_MIR ծրագրում:

Օրվա աշխատանքը նկարներով`





0 коммент.:

Отправить комментарий