суббота, 11 марта 2017 г.

«Ուսումնական գարուն», անհատական պլան-2017

Անհատական ուս պլան, մարտի 27-31
Նախագծերով ուսուցում -մարտի 20-24, 
Նախագծերի ամփոփում-ապրիլի3-7

1. Համագործակցություն միջին դպրոցի դասավանդող` Հերմինե    Անտոնյանի հետ:
Մասնակիցներ` 5-րդ դասարան, 8-րդ դասարան
  • Մաթեմատիկայի դասին օգտագործվող գործիքներ, համապատասխան ծրագրերի ուսուցում, կիրառում:
  • Սովորողը՝ կայքի սպասարկող:

    Ընթացքը-
     8-րդ դասարանի սովորողները կրտսեր ընկերներին` 5-րդ դասարանցիներին, ծանոթացնում են Միջին դպրոցում օգտագործվող մեդիագործիքների հետ, ներկայացնում մաթեմատիկայի դասի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ հարթակները, ծրագրերը: Կազմակերպվում են համատեղ դասեր՝ գործիքների օգտագործմամբ:Ծրագրավորողների ակումբի սովորողները 5-րդ դասարանցիների համար բացում են ենթակայքի մուտքանուններ, ծանոթացնում կայքի սպասարկման աշխատանքներն, հրապարակվում են 5-րդ դասարանցիների առաջին նյութերը:

    Արդյունքը-Արևելյան դպրոցի սովորողները նախագծի արդյունքում կփորձեն ինքնուրույն հրապարակել իրենց նյութերը Արևելյան դպրոցի ենթակայքում:
2.Բանավոր հաշիվ- Մրցում են կրթահամալիրի կրտսեր դպրոցի սովորողները:
Մասնակիցներ` 5-րդ դասարան, 4-րդ դասարան
Ընթացքը-Կրթահամալիրի յուրաքանչյուր կրտեսեր դպրոցի մաթեմատիկայի դասավանդողը կազմում է առավելագույնը 5 հոգանոց խումբ, ովքեր ակտիվ մասնակցում են բանավոր հաշվարկներին, մաթ. ֆլեշմոբերին: Բոլոր սովորողները նշված օրը, ժամին  
/կայքում նախապես կհրապարակվի/ ներկայանում են Արևելյան դպրոց, մրցույթը անցկացնում են մաթ. դասավանոդղները: Մրցութի թեման` բանավոր հաշիվ:Հաղթող թիմը ակնկալվում է կմասնակցի այլ մաթեմատիկական մրցությներին, ինչպես ներ դպրոցական, այնպես էլ այլ դպրոցների սովորողների հետ:

Արդյուքնը- Սովորողները ձեռք են բերում նոր սեբաստացի ընկերներ, սովորում են  նոր հնարքներ  բանավոր հաշվարկի համար:

3.Մաթ. Էլեկտրոնային գրքի ստեղծում:
Մասնակիցներ` 5-րդ դասարան, 4-րդ դասարան

Ընթացքը-սովորողները ստեղծում են 2016թ.ի մաթեմատիկայի ընդտրությամբ գործունեության պարապմունքների փաթեթը` էլ.գիրքը:
Սովորողները իրենց բլոգներից, մաթեմատիկայի ընտրությամբ էջից դուրս են բերում պարապմունքները ըստ հերթականությամբ, միասին խմբագրում  ենք /օգնում է Հարությունյան Մարգարիտը/
 ձևավորում ենք /օգնում է Թոփչյան Հասմիկը/

Արդյունքը- մեդիագրադարանը համալրվում է  ևս մեկ գրքով
«Մաթ. ընտրությամբ գործունեության պարապմունքները կրթահամալիրում»-2016թ.

Քոլեջ
մարտի 20-24
ապրիլի 3-7
Նախագծի տևողությունը`4 ժամ

Մարտի 23, 24-Ներածական մաս` Խաղ Քյուզեների հաշվեձողիկներով
Ապրիլի6-7-Ուսանողները նախապես պատրաստած Քյուզեների հաշվեձողիկներով մաթ. խաղեր են հնարում 3-5տարեկան երեխաների համար, նկարահանում տեսաֆիլմ, լուսաբանում իրենց բլոգներում:

«Ուսումնական գարուն» -Մարտի 27-31, ապրիլի 3-7

 1.«Անգլերեն+ Մաթեմատիկա»
 Շարունակում ենք համագործակցությունը  Անի Մրտեյանի հետ 

Մասնակիցներ- 5-րդ դասարանի սովորղների:
Ընթացքը- Մաթեմատիկական կայքից ընտրվում են ոչ ստանդարտ լուծում ունեցող խնդիրներ,  սովորողները թարգմանում են Անի Մրտեյանի օգնությամբ անգլերենից հայերեն, այնուհետև միասին քննարկում, խմբագրում ենք /օգնում է Հարությունյան Մարգարիտը/ : Սովորում են անգլերեն նոր բառեր, հարդտացնում են իրենց գիտելիքները մաթեմատիկաից:
Արդյունքը- Սովորողները  նախագծի արդյունքում սովորում են անգլերեն նոր բառեր, հարստացնում են իրենց գիտելիքները մաթեմատիկաիցԱշխատանքը տեղադրում են իրենց բլոգներում: Էլեկտրոնային գրքի ստեղծում`«Ոչ ստանդարտ մաթեմատիկական խնդիրներ ժողովածու», գիրքը հանձնվում է մեդիագրադարան:Այն օգտակար կլինի մաթ. ֆլեշմոբի առաջադրանքներ կազմողի համար, և բոլոր նրանց  համար, ովքեր հետաքրքրվում են մաթեմատիկայով:
2.Ապրիլի 29-ին սովորողները մասնակցում են մաթեմատիկայի հերթական ֆլեշմոբին:
3. «Հազար ու մի գիր»-վերլուծություն
4.Սովորողները ստեղծում են տեսադասեր-excel ծրագրով:
Ընթացքը- Սովորողները պատրաստում են bandicam ծրագրով մաթմեատիկական տեսադասեր Մարգարա դպրոցի սվորողների համար
/փոխանակման ծրագիր/  :Թեման` ՏՀՏ-ի կիրառումը մաթեմատիկայի դասերին:
Նախագծերի ուսուցման ստուգատես-ապրիլի 3-7
Վերը նշված նախագծերի ամփոփում, բլոգներում, ենթակայքում հրապարակում:

Իմ անհատական ուս.պլանը-մարտի 27-31:

Փոխանակման ծրագիր /որպես վերապատրաստող/-Մարգարա դպրոցի պատասխանատու` Սուսաննա Դավթյանի և սովորողների հետ
/Թեմա` Բլոգավարություն, ՏՀՏ-ի կիրառումը ուսումնական դասերին/:
Ինքնակրթություն-հոդված Դպիրի համար
Թեմա` Դիրիխլեի օրենքը:
Ինքնակրթություն-Բատիկա/Համագործակցություն Հասմիկ Թոփչյանի հետ/
Ֆլեշմոբի խնդիրների երկրորդ մակարդակի խնդիրների կազմում, ստուգում:
Մարզաձևը` Ֆիզիոթերապիա
Երաժշտական գործունեությունը` Պարատուն

0 коммент.:

Отправить комментарий