вторник, 17 января 2017 г.

Հունվարի 17-Օրվա պատում


Այսօր  մի խումբ սովորողների հետ մասնակցեցինք  Միջին դպրոցի գիտագործնական հավաքին: Դասավանդողները  և Միջին դպրոցի սովորողնեը խոսեցին    մեզ  շատ հետաքրքրող թեմաներից.
Սովորողի բլոգը`  որպես ուսումնական հարթակ  և հեծանվասպորտը` որպես նախագիծ կրթահամալիրում:

Մեզ շատ ոգևորեց այն փաստը, որ  սովորողները կարողանում են  ստեղծել ենթակայքեր`օգտվելով wordpress ծրագրից և անհրաժեշտության դեպքում   ընդունել պատվերներ:  Հավաքը տպավորիչ էր նաև Արամ Պետրոսյանի ելույթով (Արևելյան դպրոցի նախկին սան):  Նա ցույց տվեց, որ բլոգը նաև մի հարթակ է, որտեղ կարող ես կիսվել, շփվել թեկուզ հեռավար, բայց առողջ մտքերով և գրել այն երախտիքի խոսքերը, որոնք ծնվում են ցանկացած պահի:
Մենք շատ տպավորված էինք..
Նկարները` Անի Սարգսյանի:

0 коммент.:

Отправить комментарий